38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Արմեն ԴԱՐԲԻՆՅԱՆ. Որակյալ հայի պահանջարկը

Արմեն ԴԱՐԲԻՆՅԱՆ. Որակյալ հայի պահանջարկը
10.05.2014 | 14:03

Վերջերս վերլուծական կարևոր մի աշխատանքի առիթով ինձ խնդրեցին պատասխանել հետևյալ հարցին. «Ո՞րն է Հայաստանի ամենաներկայանալի ապրանքը, փաստարկը, նշանը. ինչո՞վ մենք պետք է ներկայանանք աշխարհին»: Պատասխանս ակնթարթային էր. «ՈՐԱԿՅԱԼ ՀԱՅԸ»:
Հիրավի, առավելագույն առաջնայնության խնդիր է մարդկային և, որպես հետևություն, հասարակական ՈՐԱԿԻ ծնումը, կերտումը, ձևավորումը, սնուցումը, տարածումը: Մեր իրականության մեջ մենք, թերևս, միայն մասնավոր կարգով, գենետիկորեն ենք փոխանցում ՈՐԱԿՅԱԼ ՀԱՅԻ պահանջարկը՝ սերնդեսերունդ, բայց ՈՐԱԿԻ կերտման, սնուցման, առավել ևս, տարածման գործում, որպես հասարակություն, ակնհայտորեն թերանում ենք:
Մեր հպարտության առիթ հանդիսացող զավակները, որպես կանոն, լավագույն դեպքում միայն ծնվել են հայրենիքում, բայց կերտվել, ձևավորվել և ուժ են առել այլուր՝ մեզանից հեռու, մեզանից անկախ, շատ հաճախ նաև՝ մեզ հակառակ: Նրանցից շատերը, լինելով անհամեմատ ավելի առաջադեմ արժեհամակարգերի կրողներ, դաժանորեն բախվում են մեզ արդեն, չգիտես ինչու, հարազատ դարձաձ «ոսկրաջարդային» փիլիսոփայությանը, կոտրվում են, հանգչում, լավագույն դեպքում, նորից փախչում: Իսկ մենք բացարձակ անպատեհ համառությամբ շարունակում ենք տեղ տալ, առաջ քաշել, շոյել ու փայփայել հայրենի ոսկրաջարդերին, չհասկանալով թերևս, որ դրանով իսկ նվազեցնում ենք ՈՐԱԿԻ՝ արդեն անգամ գենետիկորեն վերարտադրման հնարավորությունը:

Դիտվել է՝ 2109

Մեկնաբանություններ